Նախագիծը ներառում է հետևյալ դասընթացները՝
- Ժամանակակից արվեստի պատմություն
- Լուսանկարչության պատմություն և լուսանկարի ընթերցում
- Լուսանկարչության տեխնիկական հարցեր և մշակում
- Ստեղծագործական գրություն
- Օպերատորական հմտություններ
- Ձայնային արվեստ
- Անիմացիայի ներածություն
- Լուսանկարի քիմիական տպագրության եղանակներ
- Մոնտաժի տեսություն ու պատմություն
- Գրաֆիկական ձևավորում
Շաբաթական նախատեսվում է 1–2 հանդիպում՝ 1,5–2 ժամ տևողությամբ: Հանդիպումները տեղի կունենան երեկոյան ժամերին: Կլինեն նաև լրացուցիչ հանդիպումներ (օր.՝ բանախոսություններ, քննարկումներ, այցեր և այլն), որոնց մասնակցելը կամավոր սկզբունքով է: Դասավանդման լեզուն հայերենն է:
Մեդիալաբի ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան՝
- Ծանոթանալ արվեստի տեղային և համաշխարհային համատեքստին
- Հանդիպել Երևանում գործող և դրսեկ արվեստագետների հետ
- Ներգրավվել Ֆոկուսի կամ այլ կազմակերպությունների ընթացիկ նախագծերում
- Ուսանել լուսանկարի մշակման, մոնտաժային և գրաֆիկական համակարգչային ծրագրեր
- Զարգացնել սեփական նախագծերը
- Օգտվել Ֆոկուսի գրադարանից և տեխնիկական լաբորատորիաներից (ուսանողներին կտրամադրվի գրականություն և տեսանյութեր, անհրաժեշտ գործիքներ)