Նախագիծը ներառում է հետևյալ դասընթացները՝

  • Ժամանակակից արվեստի պատմություն
  • Լուսանկարչության պատմություն և լուսանկարի ընթերցում
  • Լուսանկարչության տեխնիկական հարցեր և մշակում
  • Ստեղծագործական գրություն
  • Օպերատորական հմտություններ
  • Ձայնային արվեստ
  • Անիմացիայի ներածություն
  • Լուսանկարի քիմիական տպագրության եղանակներ
  • Մոնտաժի տեսություն ու պատմություն
  • Գրաֆիկական ձևավորում

Շաբաթական նախատեսվում է 1–2 հանդիպում՝ 1,5–2 ժամ տևողությամբ: Հանդիպումները տեղի կունենան երեկոյան ժամերին: Կլինեն նաև լրացուցիչ հանդիպումներ (օր.՝ բանախոսություններ, քննարկումներ, այցեր և այլն), որոնց մասնակցելը կամավոր սկզբունքով է: Դասավանդման լեզուն հայերենն է:

Մեդիալաբի ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան՝

  • Ծանոթանալ արվեստի տեղային և համաշխարհային համատեքստին
  • Հանդիպել Երևանում գործող և դրսեկ արվեստագետների հետ
  • Ներգրավվել Ֆոկուսի կամ այլ կազմակերպությունների ընթացիկ նախագծերում
  • Ուսանել լուսանկարի մշակման, մոնտաժային և գրաֆիկական համակարգչային ծրագրեր
  • Զարգացնել սեփական նախագծերը
  • Օգտվել Ֆոկուսի գրադարանից և տեխնիկական լաբորատորիաներից (ուսանողներին կտրամադրվի գրականություն և տեսանյութեր, անհրաժեշտ գործիքներ)