ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, որ արվեստը հզոր գործիք է լավագույն ապագան կերտելու համար: ԻՍԿ ԴՈ՞ՒՔ

Ի՞նչ Է ՄԵԴԻԱԼԱԲԸ

2007 թվականից սկսած՝ Ֆոկուս արվեստի ՀԿ-ի ներքո գործող Մեդիալաբը անվճար կրթություն է տրամադրում երիտասարդ արվեստագետներին եւ արվեստով հետաքրքրվող մասնագետներին. այն բաց արվեստանոց է, որը զարգացնում է երիտասարդների արվեստային եւ ստեղծագործական հմտությունները, տրամադրում քննադատական ու վերլուծական մտածողության գործիքներ, նախագծեր իրագործելու տեխնիկական հնարավորություններ, խորհրդատվություն, կապեր:

Մեդիալաբի կիսամյա ուսումնական ծրագիրը կազմված է 10 տեսական և գործնական դասընթացներից, որոնք վարում են ոլորտի լավագույն մասնագետները, և դասընթացներին զուգորդող միջոցառումներից, որոնց ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, վարպետության դասեր Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ:

Մեր ձեռքբերումները

Այս 10 տարիների ընթացքում`

  • մեզ հաջողվել է շարունակաբար ընդլայնել դասընթացների ցանկը: Այսօր մենք դասավանդում ենք շուրջ 10 հիմնական դասընթաց, որոնց մեծ մասը հասանելի չէ որևէ այլ արվեստային կրթօջախում:
  • ներգրավել երիտասարդ լավագույն մասնագետ-դասընթացավարների, որոնք իրենց գիտելիքն են ներդնում ծրագրի և այլընտրանքային կրթության զարգացման գործում:
  • ունենալ դիմորդների մասնագիտական լայն շրջանակ եւ բարձր մրցակցություն. յուրաքանչյուր տարի մեզ դիմում են շուրջ 150 երիտասարդներ արվեստային տարբեր բուհերի ուսանողներ եւ շրջանավարտներ, արվեստի ոլորտի մասնագետներ:
  • կրթել Հայաստանի արվեստի դաշտում ներգրավված շրջանավարտներ. մեր ուսանողները հաջողությամբ համագործակցում են տեղական ժամանակակից արվեստի հաստատությունների եւ արվեստագետների հետ:
  • ձեռք բերել կայուն դիրքեր այլընտրանքային արվեստային կրթության դաշտում. մինչ օրս Մեդիալաբը մնում է արվեստի այլընտրանքային կրթություն տրամադրող միակ, ընդ որում՝ անվճար ծրագիրը եւ բարձր հեղինակություն է վայելում ուսանողների եւ մասնագետների շրջանում:
  • ստեղծել տեղական ու միջազգային համագործակիցների մեծ ցանց. մենք պարբերաբար հրավիրում ենք մեր գործընկերներին՝ վարպետության դասեր եւ հանդիպումներ անցկացնելու Մեդիալաբի ուսանողների հետ:
  • ապահովել տեխնոլոգիական հագեցվածություն եւ մասնագիտական գրադարան. մեզ հաջողվել է ստեղծել եզակի մասնագիտական գրադարան, համալրված ոլորտին վերաբերող գրականությամբ, եւ ձեռք բերել անհրաժեշտ բարձորակ տեխնիկա՝ նկարահանումների, մոնտաժի, լուսանկարների երեւակման եւ տպագրման համար:
  • դարձնել Մեդիալաբը  բաց արվեստանոց, դասընթացների, հանդիպումների, արվեստի քննադատական պրակտիկաների ձեւավորման, ինչպես նաեւ արվեստի նախագծերի իրագործման տարածք

2018-2020 մեր ծրագրերը

  • Կրթական ծրագրի ծավալների ընդլայնում անվճար կրթության սկզբունքի պահպանմամբ
  • Մասնագիտական գրականության՝ դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների ձեռքբերում եւ թարգմանություն
  • Ավելի հարմարավետ պայմաններ ուսանողների կրթական գործընթացի կազմակերպման համար
  • Համագործակցային նախագծերի եւ ծրագրերի ընդլայնում
  • Արվեստի այլընտրանքային կրթություն տրամադրող դպրոցի հիմնում
  • Գործունեության հիմնական տարածքի ձեռքբերում

Ինչու աջակցել ՄԵԴԻԱԼԱԲԻՆ
Եթե դուք կարեւորում եք

  • Հայաստանում արվեստի այլընտրանքային կրթության զարգացումը,
  • անվճար, ժամանակակից եւ արդիական գիտելիքի տրամադրումը,
  • ցանկանում եք համագործակցել եւ ձեր ներդրումն ունենալ Հայաստանում հասարակության արդիականացման, երիտասարդներին աջակացնելու եւ արվեստի զարգացման գործում,

ապա Մեդիալաբն այն հարթակն է, որտեղ ձեր աջակցությունն առավելագույն արդյունք կտա եւ կնպաստի նոր ապագայի կերտմանը:

Ուզո՞ւմ ես ավելին իմանալ Մեդիալաբի մասին
Ներբեռնիր մեր պատմությունը

Ինչպես աջակցել ՄԵԴԻԱԼԱԲԻՆ

Դուք կարող եք աջակցել նախագծի ամբողջական իրականացմանը, կամ դրա բաղադրիչներին ընտրելով ստորև ներկայացված տարբերակներից որևէ մեկը: