Մեդիա ձեռնածությունների 10 գլխավոր ռազմավարություններն ըստ Նոամ Չոմսկու

transport

Թարգմանեցին՝ Հուսիկ Ղուլյանը, Նազարեթ Կարոյանը, Աննա Ավետիսյանը:

Ամերիկացի հայտնի փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր Նոամ Չոմսկին կազմել է «աշխարհի տիրակալների» կողմից մեդիայի միջոցով բնակչության ձեռնածության ենթարկելու ամենաուժեղ և արդյունավետ 10 ռազմավարությունների ցուցակը:

Այդ ռազմավարություններն այնքան կատարյալ են մշակված, որ մաֆիաների ուժի և տեռորի զոհն են դառնում նույնիսկ լավագույն կրթահամակարգեր ունեցող երկրները:

Շատ երևույթների մասին են հաղորդում նորությունները, մինչդեռ մեկնաբանվում են քչերը:

Երկու հակասական տեսակետներով պատմությունները հավասարակշռելու լրագրողական միտումըբերում է  «պատմությունները հարցի պաշտպաների և նրանց հակառակորդների առճակատման շուրջ կառուցելու» միտման (Ricci 1993: 95): Այսպես, աղբահանության կամ կոյուղու հետ կապվածխնդիրները, չնայած դրանց կարևորությանը, լուսաբանվում են միայն այն ժամանակ, երբ ծագում է պայքար աղբի թաղման (զգայուն լանդշաֆտային գոտինորում–Հ.Ղ.) կամ այրման հարցերի շուրջ:Այնուհետև, այդ խնդիրներն ու դրանց տեխնիկական հիմքերը լուսաբանելու փոխարեն լուսաբանվում են «տուժած քաղաքացիների դժգոհությունը կամ կորպորատիվ խոսնակների, պետական կարգավորող մարմինների և բնապահպան ակտիվիստների միմյանց հակասող պնդումները» (Gersh 1992: 16):

Մեդիայի գործը ոչ թե տեղեկացնելն է, այլ` ապատեղեկացնելը. շեղել հանրության ուշադրությունը այն կարևոր հետևանքներից և փոփոխություններից, որոնք առաջացել են քաղաքական և տնտեսական էլիտաների ընդունած որոշումներից ` դրա համար կիրառելով ժամանցային ու ոչ կարևոր տեղեկատվության հեղեղման կամ շարունակական հեղեղման տեխնիկան:

Բարձրագույն իշխանական և կորպորատիվ աղբյուրներին մուտք ունեցող լրագրողները պետք էկանգնեն նրանց կողքին` չհրապարակելով որևէ հակադիր բան նրանց և նրանցկազմակերպությունների մասին: Հակառակ դեպքում, նրանք կզրկվեն տեղեկատվական այդաղբյուրներից: Նման լոյալության դիմաց այդ աղբյուրները ժամանակ առ ժամանակ նրանցտրամադրում են լավ պատմություններ, տեղեկատվական արտահոսքեր և հատուկհարցազրույցների հնարավորություն: Ոչ պաշտոնական տեղեկատվությունը կամ տեղեկատվականարտահոսքերը թողնում են հետաքննական լրագրության տպավորություն, մինչդեռ սովորաբարդրանք իշխանությունում գտնվողների կողմից ռազմավարական խուսանավումներ են (Ricci 1993: 99). «Լրագրության դառը հեգնանքն այն է, որ ամենից շատ հարգված լրագրողները ամենալոյալն են: Ծառայելով իշխանություններին` նրանք տիրանում են «լավագույն»  աղբյուրներին» (Lee and Solomon 1990: 18):

 

10 ռազմավարությունները

 1. Շեղման ռազմավարությունը

Սոցիալական վերահսկման առաջնային տարրը շեղման ռազմավարությունն է, որի էությունը հանրության ուշադրության շեղումն է կարևոր այն հետևանքներից և փոփոխություններից, որոնք առաջացել են քաղաքական և տնտեսական էլիտաների ընդունած որոշումներից՝ դրա համար կիրառելով ժամանցային  կամ կարևորություն չունեցող տեղեկատվության հեղեղի կամ շարունակական հեղեղման տեխնիկան:

Շեղման ռազմավարությունը կարևորվում է նաև գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի ոլորտի հիմնարար գիտելիքների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճը խոչընդոտելու գործում:

«Հանրային ուշադրությունը, պահել իրական սոցիալական խնդիրներից հեռու՝ այն զբաղեցնելովիրական կարևորություն չունեցող հարցերով: Հանրությանը պահել անընդհատ զբաղված` զրկելովնրան մտածելու ժամանակից. արոտավայրից անմիջապես ախոռ` մյուս կենդանիների մոտ» (Մեջբերված է  Silent weapons for quiet wars).

2. Ստեղծել խնդիրներ, ապա` առաջարկել լուծումներ

Այս մեթոդը հայտնի է նաև “խնդիր-հակազդեցություն-լուծում” անունով: Նախ, ստեղծվում է խնդիրը` որևէ  «իրավիճակ», որը հանրային լսարանում կհարուցի որոշակի հակազդեցություն, և կդրդի նրան ցանկանալ այնպիսի լուծումներ, որոնք՝ հանրությանը ընդունել տալու նպատակ էր հետապնդվում: Օրինակ, թույլ տալ քաղաքային բռնության աճ կամ կազմակերպել արյունալի հարձակումներ, որպեսզի հասարակությունը հանդես գա ազատությունը սահմանափակող անվտանգության օրենքի պահանջով: Կամ, ստեղծել տնտեսական ճգնաժամ, որպեսզի հասարակությունը, որպես փոքրագույն չարիք, հրաժարվի որոշ սոցիալական իրավունքներից:

3. Աստիճանական ռազմավարությունը

Անընդունելի լուծումներ ընդունել տալու համար բավական է դրանք կիրառել աստիճանաբար, տարեցտարի, որպեսզի հասարակությունը չզգա և չհասկանա դրանք: Այս կերպ 1980-1990-ականների ընթացքում ներդրվեցին սոցիալ-տնտեսական արմատապես նոր պայմաններ (նեոլիբերալիզմ):

  • պետության նվազագույն միջամտություն,
  • մասնավորեցում,
  • անկայունություն,
  • ճկունություն,
  • զանգվածային գործազրկություն,
  • աշխատավարձ
  • չերաշխավորված պատշաճ եկամուտ ,
    …փոփոխություններ, որոնք միանգամից կյանքի կոչվելու պարագայում կծնեին հեղափոխություն:

 

 

 

 

 

4. Հետաձգման ռազմավարությունը

Ոչ պոպուլյար որոշումը ընդունելի դարձնելու մյուս ճանապարհը այդ որոշումը «ցավոտ, բայց անհրաժեշտ» ներկայացնելն է` ստանալով ներկայում հանրության համաձայնությունը ապագայում դրա կիրառման համար: Ավելի հեշտ է ընդունել ապագա զոհաբերությունը, քան ներկա զրկանքը, քանի որ.

  • ջանքը չի գործադրվում ամիջապես,
  • հասարակությանը բնորոշ է միամտորեն հավատալ, որ «վաղն ամեն ինչ ավելի լավ կլինի» և գուցե, հնարավոր լինի խուսափել պահանջվող զոհաբերությունից,
  • հասարակությունը ժամանակ է ունենում հարմարվել փոփոխության գաղափարին և անտրտունջ ընդունել այն, երբ կգա դրա ժամանակը:

 

 

 

 

 

5. Հանրությանը վերաբերվել իբրև փոքր երեխայի

Լայն հասարակությանն համար նախատեսված գովազդի մեծ մասում խոսքը, փաստարկը, կերպարները և մանավորապես մանկական, հաճախ փխրուն, ձայներանգը օգտագործվում է  այնպես, որ դիտորդը, ասես, լինի փոքրահասակ երեխա կամ մտավոր առումով թերհաս: Որքան ավելի շատ ենք փորձում խաբել դիտորդի հայացքը, նույնքան ավելի ենք ձգտում ընդունել մանկական տոն: Ինչու՞:

«Եթե դիմացինիդ դիմում ես այնպես, կարծես նա 12 տարեկան լինի, ապա ներշնչանքի բերումով, ամենայն հավանականությամբ, նրա պատասխանը կամ արձագանքը նույնքան զուրկ կլինի քննադատությունից, որքան 12-ամյա երեխայինը”(տես  Silent Weapons for Quiet Wars):  

 6. Ավելի շատ օգտագործել հուզական կողմը քան հայեցողությունը

Հուզական կողմի օգտագործումը դասական տեխնիկա է՝ շարքից հանելու համար ռացիոնալ վերլուծությունը և անհատի քննադատական մտածողությունը։

Ավելին, օգտագործելով հուզուկան ռեգիստր հնարավոր է բացել անգիտակցականի դուռը`այնտեղ արմատավորելու համար մտքեր,  ցանկություններ, վախեր, չգիտակցված ձգտումներ կամ ներածելու համար վարվելակերպեր

 

 

 

 

 

7. Հասարակությունը պահել անգիտության և միջակության մեջ

Դարձնել հանրությանը անընդունակ՝  որպեսզի նա չհասկանա իրեն վերահսկելու և ստրկացնելու համար օգտագործվող տեխնոլոգիաներն ու մեթոդները:

«Ցածր սոցիալական խավերին հրամցվող կրթության որակը պետք է լինի հնարավորինս աղքատ ու միջակ, այնպես, որ տգիտության նախատեսվող անդունդը  սոցիալական ցածր և բարձր խավերի միջև ցածր խավերի համար լինի և մնա անհաղթահարելի  » (See Silent Weapons for Quiet Wars).

 

 

 

 

8. Խրախուսել հասարակությանը սիրել միջակությունը

Հանրությանը մղել հավատալու, թե բութ, վուլգար և անկիրթ լինելը «մոդայիկ» է…

9.  Ընդվզման փոխարինումը մեղավորության զգացմամբ

Թույլ տալ, որ անհատներն իրենք մեղադրեն իրենց անհաջողությունների համար՝ դրանց պատճառը փնտրելով  իրենց ինտելեկտի, կարողությունների կամ ջանքերի ձախողման մեջ: Արդյունքում, տնտեսական համակարգի դեմ ըմբոստանալու փոխարեն անհատը տրվում է ինքնաարժեզրկման և  ինքնախարազանման, ինչն էլ, իր հերթին, ծնում է դեպրեսիվ իրավիճակ, որի արդյունքներից մեկը գործողություններից զերծ մնալն է: Իսկ առանց գործողությունների չկա հեղափոխություն:   

10. Անհատների մասին իմանալ ավելին, քան իրենք գիտեն իրենց մասին

Վերջին 50 տարիների ընթացքում գիտական կտրուկ առաջընթացն անընդհատ մեծացող անդունդ է ստեղծել հանրության և իշխող էլիտաների տիրապետած և գործածած գիտելիքների միջև: Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության զարգացման շնորհիվ «համակարգին» հասանելի են դարձել մարդու ֆիզիկական և հոգեկան բնույթի վերաբերյալ բարդ ըմբռնումներ: «համակարգն» ավելի լավ է ճանաչում հասարակ մարդուն, քան ինքը`մարդն է իրեն ճանաչում:  Դա նշանակում է, որ առավել հաճախ համակարգն ավելի մեծ հսկողություն և ազդեցություն ունի անհատների նկատմամաբ, քան անհատներն իրենք իրենց նկատմամբ:

 

 

 

 

Աղբյուրներ

  1. Հոդվածը գրվել է Սյուլիվան Թիմսիթի կողմից` “Top 10 Media Manipulation Strategies. Paris,September 21, 2010: Հոդվածը վերցված է` http://www.syti.net/Manipulations.html, http://theinternationalcoalition.blogspot.com/2011/07/noam-chomsky-top-10-media-manipulation_08.html
  2. Silent Weapons for Quiet Wars 
  3. Gersh, D. 1992, ‘Covering solid waste issues.’ Editor & Publisher 125(29 August): 15-6.
  4. Lee, M.A., and N. Solomon 1990. Unreliable Sources: A guide to detecting bias in news media. New York: Carol Publishing Group
Connect and share: