Ֆոկուս արվեստի հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2016–ին Երևանում՝ Ուտոպիանա.ամ կազմակերպության բաժանման արդյունքում: Ֆոկուսի հիմնական աշխատակազմը փոքրաթիվ է, բայց այն ունի բազմաթիվ գործընկերներ և բարեկամներ, որոնցից շատերը ներգրավված են կազմակերպության նախագծերում: Այսպիսով՝ Ֆոկուսը ոչ միայն հարմարավետ աշխատանքային տարածք է, այլև տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր:
Ֆոկուսը բաց արվեստանոց է, որն արվեստագետներին տրամադրում է տարբեր գործիքներ ու հարմարություններ իրենց նախագծերն իրականացնելու համար. օրինակ՝ նկարահանման տեխնիկա, մոնտաժային գործիքներ և այլն: Կազմակերպությունն ունի նաև հարմարավետ գրադարան–ընթերցասրահ, որտեղ կգտնեք բազմաթիվ գրքեր. արվեստ, փիլիսոփայություն, ճարտարապետության, գեղարվեստական գրականություն (տե՛ս այստեղ):
Ֆոկուսն այժմ կենտրոնացած է հետևյալ խնդիրների շուրջ՝ արվեստի կրթություն, փաստագրություն, ինքնաբավություն, և զարգացնում է երեք ընթացիկ նախագիծ՝ Մեդիալաբ, ACTV և Գրադարան:
Տե՛ս նաև Ֆոկուսի մանիֆեստը:
Ֆոկուսի թիմը