Մեդիալաբը կի­սամ­յա կրթա­կան նա­­խա­­գիծ է, որն ի­­րա­­կա­­նաց­վում է 2007–ից: Նա­խա­գիծն ան­վճար ար­վես­տա­յին կրթու­թյուն է տրա­մադ­րում ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ­­նե­րին և արվես­տով զբաղ­վող­նե­րին:

Մեդիալաբի նպատակն է ընդլայնել ուսանողների տեխնիկական և տեսական գիտելիքները՝ ծանոթացնելով նրանց արվեստի նոր գոր­ծիք­նե­րին, ձևավորել անհատական ձեռագիր և քննադատական կեցվածք։ Մեդիալաբն անվճար արվեստային կրթություն է տրամադրում արվեստի ուսանողներին և արվեստով զբաղ­վող­նե­րին: Ամբողջական ծրագրին մասնակցելուց բացի, դիմորդները հնա­րա­վո­րութ­յուն ունեն նաև գրանցվել առանձին դասընթացի համար:

Նախագիծը բաղկացած է իրար հաջորդող դասընթացներից, որոնք վարում են ոլորտի լավագույն մասնագետները: Մեդիալաբը նպատակ ունի դառնալ այլընտրանքային կրթության օրինակ՝ հետխորհրդային կրթական համակագի պայմաններում:

Նախագիծը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տեղական և դրսեկ արվեստագետների, ինչպես նաև արվեստի տարբեր կառույցների հետ: Այսպիսով՝ Մեդիալաբը լրացնում է արվեստային կրթության բացը Հայաստանում:

Ավելին նախագծի մասին:

Ավելին իմանալու համար կարող եք նաև գրանցվել Մեդիալաբի նորությունների և դասընթացների մասին տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև այցելել մեր Ֆեյսբուքյան էջը:

2007–ից 2016–ը նախագիծն իրականացվել է Ուտոպիանա.ամ ՀԿ-ի շրջանակում:

Համագործակցության համար խնդրում ենք կապվել նախագծի համակարգողի հետ: