Մեդիալաբը կիսամյա կրթական նախագիծ է, որն իրականացվում է 2007–ից: Նախագիծն անվճար արվեստային կրթություն է տրամադրում երիտասարդ արվեստագետներին և արվեստով զբաղվողներին:
Մեդիալաբի նպատակն է ընդլայնել ուսանողների տեխնիկական և տեսական գիտելիքները՝ ծանոթացնելով նրանց արվեստի նոր գործիքներին, ձևավորել անհատական ձեռագիր և քննադատական կեցվածք։ Մեդիալաբն անվճար արվեստային կրթություն է տրամադրում արվեստի ուսանողներին և արվեստով զբաղվողներին: Ամբողջական ծրագրին մասնակցելուց բացի, դիմորդները հնարավորություն ունեն նաև գրանցվել առանձին դասընթացի համար:
Նախագիծը բաղկացած է իրար հաջորդող դասընթացներից, որոնք վարում են ոլորտի լավագույն մասնագետները: Մեդիալաբը նպատակ ունի դառնալ այլընտրանքային կրթության օրինակ՝ հետխորհրդային կրթական համակագի պայմաններում:
Նախագիծը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տեղական և դրսեկ արվեստագետների, ինչպես նաև արվեստի տարբեր կառույցների հետ: Այսպիսով՝ Մեդիալաբը լրացնում է արվեստային կրթության բացը Հայաստանում:
Ավելին իմանալու համար կարող եք նաև գրանցվել Մեդիալաբի նորությունների և դասընթացների մասին տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև այցելել մեր Ֆեյսբուքյան էջը:
2007–ից 2016–ը նախագիծն իրականացվել է Ուտոպիանա.ամ ՀԿ-ի շրջանակում:
Համագործակցության համար խնդրում ենք կապվել նախագծի համակարգողի հետ:
Այս պահին նախագծն ունի ֆինանսական խնդիրներ: Եթե կիսում եք մեր արժեքներն ու համոզմունքները և պատրաստ եք ներդրում կատարել Հայաստանում արվեստի զարգացման գործում, ապա ՄԵԴԻԱԼԱԲՆ այն հարթակն է, որտեղ Ձեր աջակցությունն առավելագույն արդյունք կտա եւ կնպաստի նոր ապագայի կերտմանը